Կամբոջայում հանելուկային վարակը 60 երեխայի կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2012 2:02

Կամբոջայում 3 ամիս անընդմեջ համաճարակ է, որին զոհ է  գնացել  ավելի քան 60 երեխա: Բժիշկները տարակուսած են, իսկ գիտնականները չեն կարողանում ճշգրիտ աղբյուրը հայտնաբերել: Մասնագետները ցնցված են վարակի տարածման արագությունից: Երեխաները մահանում են վարակվելուց   մեկ օր անց:

Ներկայումս վտանգավոր վարակը հայտնաբերվել է 62 երեխայի մոտ, 61 հիվանդ արդեն մահացել է, ասվում է  Կամբոջայի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:  Շնչուղիների վարակը նաև նյարդաբանական ախտանշաններ ունի: Հիվանդները բարձր ջերմություն, կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավ ու դժվարացած շնչառությունից են բողոքում: Գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են Հարավային Կամբոջայում:

Հիմա արդեն հայտնի է, որ դա ատիպիկ պնևմոնիա է կամ թռչնագրիպ: Հայտնի է նաև, որ մարդը մարդուց չի վարակվում, սակայն վարակի օջախը չեն կարողանում հայտնաբերել

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply