Սաուդյան Արաբիայում մահացել է ամենաավագ արքայազնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2012 1:43

Կյանքի 79-րդ տարում մահացել է  թագավորական ընտանիքից ամենաավագն ու երկրի պաշտպանության նախկին նախարար Մուհամեդ բին Սաուդը: Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պաշտոնական  ներկայացուցիչները հայտարարել են, որ 2012-ի հուլիսի  8-ին Էր-Ռիյադ քաղաքում կյանքի 79-րդ տարում մահացել է  ամենաավագ արքայազն Մուհամեդ բին Սաուդը: Մայրաքաղաքային ոստիկանությունը հաստատում է, որ  ներկայումս պարզվում են մահվան պատճառները:

Քաղաքական գործչի մերձավորների խոսքով, թաղումը տեղի կունենա երկուշաբթի:

Մուհամեդ բին Սաուդը զբաղեցնում էր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը 1960-64 թթ: 1984-2010-ին նա ծառայել է նաև որպես Ալ Բահայի նահանգապետ:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply