Սաուդյան արքայադուստրն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2012 1:18

Սաուդյան արքայադուստր Սառա բինտ Թալալ բին Աբդել Ազիզը Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստարան է խնդրել:
Մեծ Բրիտանիայում բնակվող 38-ամյա արքայադստեր կարծիքով, հայրենիքում իր կյանքին հնարավոր է վտանգ սպառնա: Նա չի թաքցնում, որ ապաստան է խնդրում թագավորական ընտանիքում լարված հարաբերությունների պատճառով. վիրավորանքների է ենթարկվել սաուդյան իշխանությունների կողմից, իսկ իր հաշիվները սառեցվել են:
Սառա բինտ Թալալ բին Աբդել Ազիզը Մեծ Բրիտանիայում է բնակվում 2007-ից, այն ժամանակվանից, ինչ վիճել է հոր` արքայազն Թալալ բին Աբդել Ազիզի հետ: Վեճի պատճառը չի նշվում: Ենթադրվում է, որ պատճառը Սառայի աջակցությունն էր հոր մրցակցին ` գահաժառանգ Նայեֆ բին Աբդել Ազիզա ալ-Սաուդին, որը վերջերս մահացավ,  ու արքայադուստրը, փաստորեն, մնաց առանց ազդեցիկ հովանավորի:
Բացի այդ, արքայադուստրը հանգուցյալ մոր թողած 325 մլն ֆունտ ստեռլինգ ժառանգության համար դատական քաշքշուկի մեջ է իր ավագ եղբոր հետ: Սաուդյան իշխանությունները խնդրում են նրան վերադառնալ ու իր իրավունքները պաշտպանել հայրենիքում, դժգոհությունն արտասահմանից հայտնելու փոխարեն: Նա հայտարարել է , որ սաուդյան իշխանություններն արդեն իրեն առևանգելու պլան ունեն:
Արքայադուստրն ու նրա փաստաբանները հուլիսի 6-ին տեղյակ են պահել Բրիտանիայի ԱԳՆ-ին` արքայադստերը քաղաքական ապաստան խնդրելու մտադրության մասին: Հիմա նախարարության աշխատակիցները պետք է ստուգեն` համապատասխանում են արդյոք արքայադստեր հայտարարություններն իրականությանը:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply