Թղթե տոպրակներով ակցիա Երևանի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2012 19:02

Այսօր Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտա- Թումանյան տարածքում, մի խումբ երիտասարդ աղջիկներ ակցիա էին իրականացնում` անցորդներին բաժանելով թղթե տոպրակներ և ակցիայի մասին մասնրամասնող բուկլետներ` քաղաքացիներին հորդորելով օգտվել հենց այդպիսի թղթե տոպրակներից` հրաժարվելով պոլիէթիլենայիններից, քանզի դրանք վնասակար են և աղտոտում են միջավայրը:

Մասնակից աղջիկներից Մարգարիտան «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ  իրենք “Ես սիրում եմ մաքուր, քանաչ Երևան” նախաձեռնության խմբի անդամներն են. “Նախաձեռնությունն սկսվել է մոտավորապես մեկ ամիս առաջ, մենք երիտասարդներ ենք, որ մտահոգված ենք մեր քաղաքի մաքրությամբ: Սա առաջին ակցիան է, որ անում ենք, և ուղղված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ: Սրանով փորձում ենք քաղաքացիներին ասել, որ գնումների գնալիս չօգտագործեն  պոլիէթիլենային տոպրակներ, այդ պատճառով մենք թողարկել ենք վերամշակված թղթից տոպրակներ և բաժանում ենք անցորդներին` խնդրելով գնումների գնալ դրանցով:”

Նախաձեռնության խմբի անդամներն առայժմ շատ չեն, սակայն ունեն արդեն որոշ աջակիցներ, ովքեր էլ օգնել են նրանց տոպրակների արտադրման և ակցիայի կազմակերպման հարցում:

Շարժման մասնակիցները հույս ունեն, որ նման ակցիաները շարունակական կլինեն և խթան կհանդիսանան ավելի մեծ նախաձեռնությունների, ինչպես նաև նմանատիպ թղթե տոպրակների զանգվածային արտադրության համար:

Երիտասարդների հաջորդ ակցիան  նախատեսվում է, որ կլինի ուղղված  պոլիէթիլենային շշերի օգտագորման դեմ:

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply