Հերթական զոհը բանակում. մահացել է 39-ամյա Լեւոն Թամրազյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 7, 2012 18:10

Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական հենակետում, այսօր` հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 39-ամյա Լեւոն Արտուշի Թամրազյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից:

Նրա խոսքով, փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով (սպանություն ազգային ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Լեւոն Թամրազյանը Վանաձորից է:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply