Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2012 1:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար:
Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply