Հայաստանի ներկայացուցիչները 7-րդն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2012 21:13

Մոսկվայում կայացած Վլադիմիր Դվորկովիչի շախմատի հուշամրցաշարում Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը  վերջին` 7-րդ տուրւմ 2:2 հաշվով Է ավարտել հանդիպումը Չինաստանի թիմի հետ և զբաղեցրել Է 7-րդ տեղը: Մեր երկրի ընտրանին վաստակել է  5 թիմային և 10,5 անհատական միավոր: 11 թիմային և 18,5  անհատական միավորով մրցաշարի հաղթող Է դարձել  Չինաստանի պատանի շախմատիստների թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել Է «Գոստինայա Դվորկովիչա» թիմը, որը վաստակել Է 10 թիմային և 16 անհատական միավոր, 3-րդ տեղում են Ռուսաստանի հավաքականի շախմատիստները, որոնք ունեն 9 թիմային և 17,5 անհատական միավոր:

Մրցաշարին մասնակցել են 8 երկրների 7 թիմեր: Ռուսաստանը որպես  մրցաշարի կազմակերպիչ ներկայացված Էր 2 թիմերով:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply