Շիրազի փողոցը փակ կլինի նաև վաղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:49
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, վաղն էլ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:






Facebook
Tweet This
Email This Post
