Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:46
Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 ա շենքի մոտակայքում այրվել է 2500 քմ, Բուսաբանական այգու մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռի թիվ 14 փողոցում`«Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում` 3000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 2500 քմ խոտածածկ տարածք:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:






Facebook
Tweet This
Email This Post
