Մհեր Սեդրակյանը` քրոջ որդու ձերբակալության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:42
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին («Թոխմախի Մհեր») չի հետաքրքրում, որ իր քրոջ որդուն ձերբակալել են, քանի որ ինքը նրանց հետ չի շփվում:
«Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ: Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այդպես էլ անի, դա ինչ չի հետաքրքրում», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա:
Դիտարկմանը, թե իր քրոջ որդու անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր հանցագործությունների հետ կապված, Սեդրակյանն արձագանքել է. «Պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ… 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են: Սա երկրորդ դեպքն է, եւ եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն թող դատվի, դա ինձ չհետաքրքրող հարց է, ինքը ունի իր ընտանիքը, ես հո չե՞մ կարա… ու ամբողջ թաղը ինձ քրոջ որդի եւ եղբոր որդի է… ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ»:
Հարցին, թե որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ամենում` կապված իր անձի հետ, Սեդրակյանը պատասխանել է. «Շատ բաներ կարելի է մտածել, բայց հիմա հլը արտահայտվելու ժամանակը չէ, երբ որ պետք եղավ, ես կարտահայտվեմ: Չեմ կարա բոլորին կանտրոլ անել, ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») քրոջ որդին` Արման Բադալյանը: Նրան բերման են ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է:






Facebook
Tweet This
Email This Post
