Գագիկ Գինոսյանը կոչ է արել բոյկոտել «Հարսնաքարը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:09
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կոչ է արել բոյկոտել «Հարսնաքարը», որտեղ հունիսի 17-ին դաժանորեն ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը և գիտակցության չգալով` մահացել էր հունիսի 29-ին:
Այսօր հրավիրված ասուլիսին նա նշել է, որ այս ողբերգական միջադեպը հետևանք է «Առագաստ» սրճարանի դեպքի անպատժելիության, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի թիկնապահի ծեծից մահացավ Պողոս Պողոսյանը, մինչդեռ մեղավորը դատապարտվեց ընդամենը մեկ տարով:
«Եթե պետությունն իր մեջ ուժ չգտավ պատժելու, հասարակությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտեր: Ես այդ դեպքից հետո երբևէ այդ սրճարան չեմ մտել»,-ասել է նա:
Գագիկ Գինոսյանը քննադատել է Վահե Ավետյանի մահվան հաջորդ օրը «Հարսնաքարում» հարսանյաց հանդես նշելը. «Աստված նրանց բարի բախտ տա, ես որևէ զազրախոսություն ինձ չեմ թույլ տա, հայ մարդիկ են ամուսնացողները, բայց ավելի քան համոզված եմ, որ մենք պետք է բոյկոտենք նման դեպքերը, մինչև որ հասկանանք, որ հասարակությունը մաքրվել է»,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
