Վթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ջրատարի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 15:54
Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 05.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
«BMW X-5» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` 32-ամյա Ռ. Զոհրաբյան) հարվածել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնից:
Վթարի հետեւանքով «ԳԱԶ 24»-ը հայտնվել է ջրատարի մեջ, իսկ 4 տուժող տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
