2012թ. հունվար-մայիսին գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 3132 դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 15:49
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հունվար-մայիսին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 5935, ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը՝ 3132, միջին ծանրությանը՝ 1885, ծանրը՝ 846, առանձնապես ծանրը՝ 72:
Գրանցվել է անձի դեմ ուղղված հանցագործությունների 1459 , այդ թվում՝ սպանության 19, սպանության փորձի 9, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 526, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ 38 (որից 7-ը՝ բռնաբարություն, 6-ը՝ բռնաբարության փորձը), մարդու անձի դեմ ուղղված այլ հանցագործությունների 867 դեպք:
Ինչ վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, դրանք 2167 են՝ պետական կամ հանրային գույքի հափշտակություններ՝ 99, որից՝ գողության դեպքերը 72-ն են, խարդախությանը՝ 6, յուրացում կամ վատնում՝ 21:
Գրանցվել է անձնական գույքի հափշտակության 1904 դեպք, որից՝ 27-ը ավազակության դեպքեր են, 79-ը՝ կողոպուտի, 1509-ը՝ գողության (դրանցից` 285-ը բնակարանային), 251-ը խարդախության, 38-ը յուրացնելու կամ վատնելու, 16-ը տրանսպորտային միջոցներ փախցնելու:
Գրանցվել է նաև սեփականության դեմ ուղղված 148 այլ հանցագործություն:
«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
