«Պետք չէ «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել». Երևանի փոխոստիկանապետը կոչ է անում մոմավառությանը մասնակցել լուռ ու վեհ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2012 11:55

Վաղը` ժամը 21:00-ին Վահ Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտարարությամբ հանդես էր եկել «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (հանրությանը առավել հայտնի «Բազազ» մականունով) ակցիայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Մարդկային կորուստ, սուգ, մոմավառություն… Մի խորհուրդ, որը պահանջում է լուռ, վեհ, սրբագործված մի շփում, որը երբեք ու երբեք չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի և քաոսի: Դուք պատկերացնու՞մ եք եկեղեցում, մոմավառության, սուրբ պատարագի ժամանակ նման իրավիճակ: Ես տարբերություն չեմ տեսնում, թե մոմավառությունը որտեղ է կատարվում և ամենևին էլ պետք չէ մարդկային կերպարանքը կորցրած ղժժալ, սպառնալ, հարձակվել ոստիկանների վրա, փորձել բարոյականության դասեր տալ նրանց: Ոտնակոխ անելով մոմավառության՝ խոնարհումի ու աղոթքի խորհուրդը, այն դարձնել միտինգ և «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել… Մարդկային կորուստ, սուգ, աղոթք, խոնարհում, մոմավառություն… Քրիստոնեաբար աղոթենք բոլորս, մեզ պահենք աստվածահաճո, աղոթենք առ Աստված և ներում հայցենք բոլորս մեր մեղքերի թողության համար»:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply