Գերմանացիներն առաջարկել են Հայոց ցեղասպանության ժխտումն անօրինական համարող օրենք ընդունել. Մերկելը մերժել է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 11:46
Ինտերնետում, օնլայն պլատֆորմում շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկություն են հայտնել, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի, հաղորդում է Reuters-ը:
Քաղաքացիները նշում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ուշադրությունը սեւեռել է եվրոյի գոտու ճգնաժամի վրա, այնինչ երկրի բնակիչներին ավելի շատ հուզում են, օրինակ, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, թեթեւ թմրանյութերի օգտագործումը թույլատրելու, մահմեդականությունը քննադատող քննակումներ կազմակերպելու, ինչպես նաեւ պատմական իրադարձությունները վերանայելու հարցերը:
Այս խնդիրների շարքում օնլայն քվեարկություններում, հարցումներում ամենաշատ աջակիցներն ունի հայկական հարցը: Մոտավորապես 157 հազար գերմանացիներ ասել են, թե ցանկանում են, որ Գերմանիան օրենք ընդունի, որը անօրինական կհամարի Հայոց ցեղասպանության ժխտումը, գրեթե մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները` որպես ցեղասպանություն ճանաչելու հերքումները համարվեն անօրինական:
Այս շաբաթվա ընթացքում Անգելա Մերկելը հանդիպել է հարցման որոշ մասնակիցների հետ, որի ժամանակ մերժել է այս առաջարկը, գրում է Reuters-ը:
Օնլայն հարցումը կառավարության նախաձեռնությունն է` «Երկխոսություն ապագայի շուրջ», որի նպատակն է տեսնել, թե սովորական գերմանացիները ինչ են մտածում, ինչպես կարելի է բարելավել կյանքը Գերմանիայում։
news.am






Facebook
Tweet This
Email This Post
