Բնապահպանական ակցիա Հյուսիսային պողոտայում. «Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2012 10:48

«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան» բնապահպանական շարժումը հուլիսի 8-ին՝ ժամը 13:00-16:00, նախաձեռնում է ակցիա՝ «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով»:

Ակցիան իրականացվելու է Հյուսիսային պողոտայում / (Հյուսաին պողոտա-Տերյան խաչմերուկ):

Մի խումբ երիտասարդներ համախմբվել են նույն գաղափարի շուրջ` մաքուր տեսնել քաղաքը: Ակցիայի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը և սերմանել քաղաքը չաղտոտելու մշակույթ մարդկանց գիտակցության մեջ:

Ակցիայի ընթացքում անցորդներին բաժանվելու են էկո-տոպրակներ, որպեսզի գնումների գնան էկո-տոպրակներով: Քաղաքում տարածվելու են նաև էկո-հաղորդագրություններ, որոնք ազդանշան են քաղաքի մաքրության մասին մտածելու:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply