ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը հուլիսի 11-12-ը կլինի Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2012 10:28

ԵԱՀԿ Գլխավոր քարտողար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը գտնվելու է Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու է ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության հետ կապված հարցեր:

Լամբերտո Զանիերը Հայաստանում է լինելու հուլիսի 11-12-ը:

Դիտվել է 669 անգամ:
Print Friendly

Leave a Reply