Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2012 10:23

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Մետեո Թի-վի-ի կայքից, հուլիսի 7-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում պարբերաբար կդիտվեն տեղումներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Առատ տեղումներ հնարավոր են հյուսիսային կեսում: Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում:

Հուլիսի 8-9-ին պարբերաբար սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, քամի 18-20մ/վ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հատկապես օրվա 2րդ կեսին հնարավոր են թեև կարճատև, սակայն առատ անձրևներ: Արարատյան դաշտում օրվա 2րդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 9-ին գրեթե անփոփոխ կլինի:

Այսօր`
Երևան +15 +28
Շիրակ +7 +21
Կոտայք +7 +21
Գեղարքունիք +7 +21
Լոռի +8 +21
Տավուշ +10 +24
Արագածոտն լեռներ +7 +21
Արագածոտն նախալեռն. +13 +29
Արարատ +15 +29
Արմավիր +15 +29
Վայոց Ձոր լեռներ +7 +21
Վայոց Ձոր նախալեռն. +15 +29
Սյունիքի հովիտներ +15 +26
Սյունիքի նախալեռն. +8 +21
Արցախ +12 +25

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply