Մրցանակներ լրագրողներին` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 7, 2012 10:09

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ:

Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում և կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները:

Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական և վերլուծական բնույթի:

Մրցույթը կդիտարկի Փառատոնի ընթացքում և Փառատոնի ավարտից հետո մինչև հուլիսի 30-ը հրապարակված նյութերը:

Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը և այդպիսով փորձ անել առավել զարկ տալ հայկական կինոյի զարգացմանը:

Մրցույթը սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի և մեկ լրագրողի:ավագույն հոդվածաշարի մրցույթ:

Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում և կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները:

Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական և վերլուծական բնույթի:

Մրցույթը կդիտարկի Փառատոնի ընթացքում և Փառատոնի ավարտից հետո մինչև հուլիսի 30-ը հրապարակված նյութերը:

Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը և այդպիսով փորձ անել առավել զարկ տալ հայկական կինոյի զարգացմանը:

Մրցույթը սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի և մեկ լրագրողի:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply