Հարթաշուրթով հարվածել է դեմքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2012 14:35

Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ին,   ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի  ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից  բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրապ Պ.-ին:

Պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 1988 թ. ծնված Գարիկ Փ.-ի հետ և հարթաշուրթով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք:

Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply