«Արարատը» նոր մարզիչ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2012 13:18

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն այս մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս: Այն Հայաստանի առաջնությունում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այդ է պատճառը, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը: «Արարատը» գլխավորել է Աբրահամ Խաշմանյանը, որը նախկինում մարզել է Երևանի «Կիլիկիան» և Կապանի «Գանձասարը»:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply