Հարավային Կորեան միջազգային քննադատության օբյեկտ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2012 12:53

Հարավային Կորեայի այն հայտարարությունը, որ մտադիր է վերականգնել կետերի որսը, բացասական արձագանք է ստացել համաշխարհային հասարակայնության կողմից, որը տարիներ շարունակ փորձում է արգելք դնել ծովային կենդանիների որսի վրա:
Քանի որ  առևտրային նպատակով կետորսությունը արգելված է  1986-ից, Հարավային Կորեան պատրաստվում է հետևել այն սակավաթիվ երկրների օրինակին, որոնք իրենց արյունալի որսն արդարացնում են «գիտական նպատակներով»: Պլանների մասին ասիական ազգությունն արդեն հասցրել է տեղեկացնել Միջազգաին կետորսական հանձնաժողովի ղեկավարությանը:
Ներկայումս գիտական նպատակներով կետեր որսում են Ճապոնիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում: Ընդ որում, Ճապոնիայում սպանված կետերի միսը ոչ թե հետազոտական հիմնարկներ է ուղարկվում, այլ ` երկրի լավագույն ռեստորաններ:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply