Տալինի քաղաքապետին զրկել են վարորդական իրավունքից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2012 12:40
Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսարը 2 ամսով զրկվել է վարորդական իրավունքից` արագությունը գերազանցելու պատճառով: Նա Նարվայի փողոցներով ընթացել է 84 կմ/ժամ արագությամբ, նորմը` թույլատրելի 50 կմ/ժամը գերազանցելով 31կմ/ժամով: Պըխյանսկի պրեֆեկտուրայի մամլո քարտուղար Անդրես Սանգն ասել է, որ Սավիսարին 80 տուգանային միավոր են տվել (320 եվրո) ու որպես լրացուցիչ պատիժ ` 2 ամսով զրկել վարորդական իրավունքից:






Facebook
Tweet This
Email This Post
