Հայաստանի ներկայացուցիչները վերջին տեղում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2012 12:44

Մոսկվայում ընթացող գրոսմայստեր Վլադիմիր Դվորկովիչի շախմատի պատանեկան միջազգային հուշաշամրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի շախմատիստները 0,5:3,5 հաշվով զիջեցին Ռուսաստանի թիմին: Մրցաշարի միանձնյա առաջատարն Է Չինաստանի թիմը` 10 թիմային և 15 անհատական միավոր:

Հայաստանի շախմատիստները 3 թիմային և 6,5 անհատական միավորով զբաղեցնում են վերջին` 8-րդ տեղը:

Այս հուշամրցաշարին մասնակցում են մինչև 17-տարեկան շախմատիստները: Այն անցկացվում է 7-րդ անգամ` ի հիշատակ տաղանդավոր ռուս գրոսմայստեր Վլադիմիր Դվորկովիչի:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply