Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Էնրիկե Նյետոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2012 12:23

Մեքսիկայի 78 հազար ընտրատարածքներում քվեարկության արդյունքների վերջնահաշվարկով  նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Էնրիկե Նյետոն, չնայած  երկրորդ թեկնածուն, Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջվա պես հրաժարվում է  իր մրցակցի հաղթանակն ընդունել ու մեղադրում է նրան ընտրողներին կաշառելու մեջ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեմոկրատական հեղափոխության կուսակցության թեկնածուն չի ընդունում քվեարկության արդյունքները. 2006-ի նախագահական ընտրությունների ժամանակ Օբրադորը կրկին չէր ընդունել ֆելիպե Կալդյերոնի հաղթանակը, ասելով, որ իրականում ինքն է հաղթել ընտրություններում ու արդյունքները կեղծված են:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply