«Գանձասարը» հյուրընկալվելիս պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2012 12:19

Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս  1:3 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» թիմին:

10-րդ րոպեին տանտերերը 11 մ-ոց  հարվածի օգնությամբ բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Լևի Հանսենը:

26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նրա թիմակից Հանս Պաուլ Սամուելսենը: 33-րդ րոպեին  11 մ-ոց հարվածը կրկին հստակ իրացրեց Լևի Հանսենը:  «Գանձասարը» 72-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Մրցակցի դարպասը գրավեց Գուստավո Կորեան: Բայց  ավելին անել «Գանձասարին» չհաջողվեց:

 

Դիտվել է 656 անգամ:
Print Friendly

Leave a Reply