Գերմանացի ուսանողին դատի են տվել ուսուցման ծրագիրը չափազանց արագ ավարտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2012 11:35

Կիրառական հետազոտությունների տնտեսական ու կառավարման ինստիտուտը, որը գտնվում է Էսենում, դատի է տվել իր շրջանավարտին. վերջինս կարողացել էր ժամկետից շուտ ստանալ բակալավրի ու մագիստրոսի աստիճան: Դատը նշանակվել էր հուլիսի 3-ին: Արնսբերգցի  ուսանող Մարսել Պոլն ավարտել է ինստիտուտը 2011-ի օգոստոսին, սովորելով ընդամենը 20 ամիս կամ 3 կիսամյակ` 11-ի փոխարեն:
Der Westen պարբերականը գրում է, որ դա երիտասարդին հաջողվել է իր համակուրսեցիների օգնությամբ, որոնք նրա հետ նույն ժամանակ հաճախել են այլ դասախոսությունների, ապա ստացած տեղեկությունները փոխանակել են: Թե ինչ հաջողությունների են հասել Պոլի ընկերները` չի պարզաբանվում, սակայն հայտնի է, որ կիրառված մեթոդը թույլ է տվել Պոլին վճարման հսկայական մասը տնտեսել, քանի որ նա ընդամենը 20 ամսվա գումար է փոխանցել:
Ինստիտուտն ավարտելուց հետո, Պոլը նամակ է ստացել բուհից, որ պարտք է 3 հազար եվրո, ընդ որում, այդ գումարն էլ լրիվ ուսուցման վճարից բավականին քիչ է:
Պոլը արդարանում է, ասելով, որ բուհում ժամկետների առումով նախնական պայմանավորվածություն ձեռք էր բերվել, իսկ ինստիտուտում հրաժարվել են որևիցե մեկնաբանություն տալ:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply