ԲՄՎ-ն բախվել է սյանը, վարորդը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2012 11:33

Հուլիսի 6-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեում գտնվող «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 23 ՏՕ 430 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եվ բախվել լուսավորման սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Աբգարյանը (Երևանի նազարբեկյան փողոցի թիվ 16 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ) տեղափեխվել է «Սուրբ գրիգոր լուսավորիչ» բժշկակական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր կայուն է:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply