Շվեյցարիայում ջրհեղեղ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2012 11:06

Շվեյցարիայի արևելքում ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղ է սկսվել. մի քանի գետեր դուրս են եկել ափերից: Դրանցից մեկը նույնիսկ սրբել-տարել է մոտակայում կայանած ավտոմեքենան: Ջրասույզ են տների նկուղները: Հրշեջներն ու փրկարարները ջուրը դուրս են մղում շենքերից:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ անձրևները չեն դադարում, իսկ որոշ շրջաններում էլ խոշոր կարկուտ է տեղացել: Տների ու ավտոմեքենաների տանիքներն ու ապակիները վնասվել են: Տարերքի պատճառած վնասները դեռ պիտի հաշվեն:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply