Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Քուվեյթի պետություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2009 12:27

Սերժ ՍարգսյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ նախագահի առաջին պետական այցն այս երկիր:

Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Այցի առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի և վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ:

Նախագահը կհանդիպի նաև Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին և տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:

Օրվա ավարտին կկայանա ՀՀ նախագահի և Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետև Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

Այցի երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին: Վաղը օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply