Սիրիական ընդդիմությունը համագործակցում է «Ալ Քաիդայի» հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2012 10:44

Ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորումը մասնակցում է Սիրիայի կառավարական զորքերի դեմ մղվող մարտերին, հայտարարել է հարևան Իրաքի ԱԳ նախարարը: Պաշտոնյան հայտնել է, որ ինքը անհերքելի ապացույցներ ունի զինյալների գործունեության վերաբերյալ:
Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբար.«Մենք ստուգված տեղեկություն ունենք ու հետախուզության տվյալներ, որ «Ալ Քաիդայի» զինյալները հատել են սահմանն ու թափանցել Իրաքից Սիրիա: Ծայրահեղականների խնդիրը դիվերսիայի կազմակերպումն է: Մենք առաջ էլ ենք սիրիական կողմին հայտնել վտանգի մասրն, սակայն այն ժամանակ նրանք Սիրիայից էին Իրաք գալիս, իսկ հիմա հակառակ գործընթացն է կատարվում: Ահաբեկիչներն ակտիվորեն մասնակցում են բոլոր արյունահեղ մարտերին»:
Իսկ սիրիական ընդդիմությունը, որը շարունակում է պայքարը իշխանությունն ու Ասադին տապալելու համար, շարունակում է հերքել այն փաստը, որ գործում է «Ալ Քաիդայի» աջակցությամբ:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply