Հյուրեն ուժեղ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 5, 2012 22:19

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրի «Շիրակը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի  «Ռուդարին»: Խաղը կայացավ Նիկշիչի «Գրադսկի» մարզադաշտում: Հաղթական գնդակը  71-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց «Շիրակի» սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն:

Իսկ ահա, նույն մրցաշարում հանդես եկող Երևանի «Փյունիկին» տան պատերն էլ չօգնեցին հաջող խաղալու Չեռնոգորիայի մեկ այլ թիմի`«Զետային հետ: Մերոնք մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում անփառունակ պարտվեցին 0:3 հաշվով: 62-րդ րոպեին աչքի ընկավ Իգոր Վույաչիչը: 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Զարիհա Պելիշիչը երկրորդ գնդակը խփեց: Իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ Պետար Օռլանդիչը դիպուկ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը:

Փաստորեն, «Փյունիկը» պայքարը շարունակելու հույսեր գրեթե չունի:

Պատասխան խաղերը թիմերը կանցկացնեն հուլիսի 12-ին:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply