“Ես աշխատում եմ, Հանրայինն ուտում ա”. Սերգեյ Դանիելյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2012 20:32


“Ինչա՞ նշանակում դիմել նախագահին եթերը մաքրելու համար, նախագահը, ի՞նչ ա, բան ու գործ չունի, պետքա սաղ օրը նստի եթեր նայի ու որոշի, թե եթերը ոնց պիտի լինի”,- այսօր իր առարկություններչը նման կերպ արտահայտեց դերասան Սերգեյ Դանիելյանը` լրագրողների հետ հանդիպմանը խոսելով նախագահին ուղղված նամակի մասին` կապված` հեռուստաեթերի մաքրման հետ:
Դերասանը կարծում է, որ պետք է նախ թացը չորից զատել, որ ցեխ չդառնա, ու հասկանալ, թե որ եթերի մասին է խոսքը. “Էդ զտելը, անաղարտ պահելը պիտի վերաբերի պետակա՞ն ալիքին, չնայած մեր պետական ալիքը հա’մ կոմերցիոն է, հա’մ էլ դոտացիա է ստանում: Խոսքը կրիմինալի՞ մասին է: Եկեք հասկանանք չափորոշիչները որն են, քանի անգամ կարելի է արյուն ցույց տալ և ով է դա որոշողը: Երբ էդ մարդկանց նայում ես ցանկը ՝ լրիվ սովետական բան ա՝ մի հատ սոցիոլոգ, մի հատ կթվորուհի: Մարդիկ հավաքվել են բան են ուզում անել: Իսկ նախագահին թողեք հանգիստ: Աշխարհում ոչ մի նախագահ եթերի մաքրմամբ չի զբաղվում”:
Դանիելյանը նկատում է, որ այսպիսի քայլերով ու նամակներով մտավորականանները ինչ-որ պատվեր են կատարում, քանի որ նման պոռթկումներ տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ:
Նա հիշեցրեց, որ նմանատիպ աղմուկ բարձրացել էր, երբ “Շանթի” ռեյտինգն էր բարձրացել “Որոգայթ” սերիալի շնորհիվ. “Հիմա էլ «Անծանոթը» ֆիլմն է եթերում, եւ կրկին փորձում են եթերը մաքրել տալ: Սա տարօրինակ զուգադիպություն է և միտում ունի: Կա պետական ալիք: Ես աշխատում եմ, ինքը ուտում ա, հասկանո՞ւմ եք: Ինչի՞ համար նա պիտի ստանա հա՛մ դոտացիա, հա՛մ ռեկլամի ռոլիկը ֆռա: Ինչո՞ւ իրենք չեն զբաղված եթերի անաղարտությամբ և հասարակական ագրեսիայով:
Իսկ ինչ վերաբերում է իր դերերին, որ շատերը հավանում ենք, իսկ ոմանք էլ այն մեյմունություն են համարում, Ս. Դանիելյանն ասաց. “Մեյմունություն է դա թե չէ՝ ամեն մեկը թող մնա իր կարծիքին”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply