“Պարոնայք 50/50”. Հլը մի հատ մտնենք չափալախենք նախագահին…” Վարդան Պետրոսյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 5, 2012 15:44


“Պարոնայք 50/50”: Այսպես է կոչվում Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը, որը նա արդեն խաղացել է Լոս Անջելեսում “տրիումֆով”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` դերասանը:
Ներկայացումը, ինչպես միշտ, մերօրյա կյանքի մասին է լինելու, այս անգամ սցենարը գրվել է արդեն կայացած խորհրդարանական և փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնի վրա: Սակայն, Հայատանամ գալով, Վ. Պետրոսյանը որոշ փոփոխություներ է կատարել սցենարում` կապված վերջին դեպքերի հետ, որի արդյունքում ներկայացման ժամանակ անդրադարձ կլինի նաև “Հարսնաքարի” դեպքին:
Ինչպես մյուս նախորդ ներկայացումները, այս մեկը ևս քաղաքական երգիծանքի ժանրում է, ինչը Վարդան Պետրոսյանը համարում է բարդ, հատկապես, երբ  փորձում ես հումորային ժանրում ներկայացնել ողբերգական դեպքերը:
“Սա ամենաթողության հարց է: Գիտեք, երբ իրենց կողքը բազմացնում են գազազած շներ, նրանք կարող են հարձակվել մարդկանց վրա: Ռուսաստանում ժամանակին բակերում ցուցանակ կար, որով զգուշացվում էր՝ злая собака: Մարդիկ գիտեին, որ էդ բակում կատաղած շուն կար, որը կարող էր ամեն րոպե հարձակվել: Եվ եթե տերն այդպիսի կատաղած շուն չպահի, ստեղ էդ պրոբլեմը չի լինի”,- խոսելով “Հարսնաքարի” դեպքի ու նման երևույթների մասին, ասաց դերասան բանախոսը:
Նրա կարծիքով, ստեղծվել է մի միջավայր, որտեղ մարդիկ էդ անվան տակ, ստեղծել են պատժիչ ջոկատներ, որոնք ձեռք են բարձրացնում ում վրա ուզեն, երբ ուզեն: Նա ասաց, որ ինքն անձամբ է լսել, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը խոսում պատժելուց, որ դա իր քաղաքականությունն է:
“Եթե այսպես շարունակվի, երբ ծեծում են բանակի սպային, ոչ մի երաշխիք չկա, որ վաղն էլ չեն մտնի նախագահական նստավայր ու չեն ծեծի նախագահին”- ասում է Պետրոսյանն ու ճշգրտում իր ասածը. “Լավ, էսօրվա նախագահին չեն կարող, բայց վաղը կարող է, ձեռի հետ մտնեն, ասեն` անցնում ենք Բաղրամյանով, հլը մի հատ մտնենք չափալախենք նախագահին…”:
Վ. Պետրոսյանը նաև նկատեց, որ եթե ցուրտ ու մութ տարիներին երեխաներն ուզում էին դառնալ էլեկտրիկ, ապա հիմա “ախռանիկ”:
Վահե Մակարյան

Դիտվել է 3429 անգամ:
Print Friendly

Leave a Reply