Սեւանա լճի հատակում վիթխարի նավ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2012 15:27

Սեւանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը կիրականացվի հուլիսի 10-24-ը, որի ժամանակ կշարունակվեն 2010 եւ 2011 թվականների գիտարշավների աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնից, ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երեք կրողներ Կլոդ Թուլումջյանի, Գաբրիել Մելիքյանի, Ստեփան Կոջայանի եւ ՀՀ ԳԱԱ-ին կից գիտահետազոտական ինստիտուտների ու պետական մարմինների սերտ համագործակցությամբ:

Գիտարշավները կիրականացվեն Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի պատասխանատվության ներքո: Ստորջրյա ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաեւ շարունակել գիտնականների համար նմուշների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները եւ ֆլորայի նկարագրությունը:

Այս տարի հնագիտական աշխատանքներ կտարվեն Սեւանա լճի հատակում` 15 մետր խորության վրա հայտնաբերված վթարված նավի բացահայտման ուղղությամբ: Ձեռքբերված բոլոր տարրերը կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply