“Հայրիկյանին սպանելն էլ քիչ է”…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 5, 2012 15:14


“Սահմանադրական բարեփոխումները Ռոբերտ Քոչարյանը պարտավոր էր ընդունել, որովհետև ես իր առաջ պայմանի էի դրել”,- խոսելով մեր Սահմանդրության մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հիշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
“Ես երկրորդ փուլ չէի անցել, բայց վստահ էի, որ 100 հազարից ավելի քվեարկողներ կային իմ օգտին, և պայմանիս գազափարը, որ դրել էի ինչպես Քոչարյանի, այնպես նաև Կարեն Դեմիրճյանի առաջ, հետևյալն էր. եթե ուզում եք դառնալ նախագահ, միայն մի հնարավորություն ունեք` երկրորդ փուլում նախագահի ով դառնալը ես եմ որոշում: Ինձ չի հետաքրքրում Կարեն Դեմիրճյանը կլինի նախագահ, մարդ, ով ժամանակին ասել էր, թե Հայրիկյանին կախելն էլ քիչ է, թե Ռոբերտ Քոչարյանը, ում հետ հարաբերություններ ունեցել էի, բայց դա չէր կարևորը, կարևորը ծրագրային կողմնորոշումն էր, և Ռոբերտ Քոչարյանն ավելի հեռատես ու ճարպիկ գտնվեց, և ինքն ասաց, որ համաձայն է սահմանադրական բարեփոխումների առաջարկին, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը տեսնում էր, որ այդ բարեփոխումների արդյունքում նախագահը, ինչ ինքը պատրաստվում էր դառնալ, զրկվում է շատ իրավասություններից ու լիազորություններից”,-հպարտորեն ասաց Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահը Ռ. Քոչարյանի նախագահ դառնալուց հետո գլխավորում էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը. “Ասեմ, որ Սահմանադրությունը, դա ստրատեգիական խնդիր է, և մենք, ի պատիվ նաև իմ ԱԻՄ-ական գործընկերների, պետք է ասեմ, որ այնքան ճիշտ գնահատեցինք իրավիճակը, որ որոշեցինք խոսել միայն Սահմանադրության մասին և ուրիշ հարցերով չզբաղվենք”,- ասաց Հայրիկյանն ու նկատեց, որ այդ ժամանակ իրեն առաջարկել են և’ Ազգային ժողովի նախագահի պաշտոն, և’ վարչապետի պաշտոն, բայց նա հեռատեսորեն կողմնորոշվել է դեպի Սահմանադրությունը, ըստ իրեն, համարելով, որ բոլորը անցողիկ են, Սահմանադրությունն է, որ մնայուն հետք է թողնում ժաղովրդի կյանքում:
Շարունակելով Սահմանադրական բարեփոխումների թեման` Հայրիկյանը նկատեց, որ ժամանակի ընթացքում տեղի ունեցան նոր միավորումներ, որոնք, ըստ բանախոսի, միայն աթոռի շուրջ էին, ոչ մի գաղափար չկար. իրար միացան Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը, և այդ միավորումը, Հայրիկյանի հավաստմամբ, հենց իր դեմ էր, բայց ոչ կոնկրետ Հայրիկյանի, այլ իր սահմանադրական բարեփոխումների դեմ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply