Հայ ալպինիստների նոր նվաճումը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 5, 2012 15:12
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան եւ հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):
Մինչեւ գագաթ վերելքը տեւեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաեւ Եվրոպայի ամենաբարձր գագաթը:
Թիմի կազմում էին Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը, հայտնում են Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից:
Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7-ին:
Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):
NEWS.am Sport






Facebook
Tweet This
Email This Post
