Դդմիկով տորթ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 5, 2012 10:27

Բաղադրությունը

300 գ  դդմիկ

2 ձու

1 բաժակ ալյուր

աղ, ձեթ` տապակելու համար:

Միջուկի համար

1 հատ գազար

100 գ կոշտ պանիր

2 պճեղ սխտոր

100 գ մայոնեզ, աղ, պղպեղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

1. Դդմիկը քերել խոշոր քերիչով կամ կորեական գազարի երկարավուն անցքերով քերիչով:  Ավելացած ջուրը քամել:

2. Ավելացնել ձուն, ալյուրն ու խառնել:

3. Ստացված խառնուրդը  ձեթի մեջ տապակել մեծ  բլիթների տեսքով կամ տապակի ողջ մակերեսով` երկու կողմից, միջին կրակով, մինչև պատրաստ լինի:

4. Տապակած բլիթներն անձեռոցիկի վրա շարել քամվելու նպատակով:

5. Միջուկի համար պանիրն ու գազարը քերել մանր քերիչով, ավելացնել մայոնեզ, աղ ու պղպեղ,  ճզմած սխտոր ու խառնել:

6.  Բլիթները շարել իրար վրա, արանքները լցնել միջուկը:

Մատուցել տորթի նման ու տեղում` սեղանին կտրատել տորթի պես:

Բարի ախորժակ:

Դիտվել է 2428 անգամ:
Print Friendly

Leave a Reply