Հայաստանի երիտասարդ սուսերամարտիկները Եվրոպայի առաջնությունում չկատարեցին առաջադրանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2009 14:47

սուսերամարտԴանիայի Օդենսե քաղաքում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր երկրի երեք ներկայացուցիչները չկարողացան կատարել առաջադրանքը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ստուգատեսի մեկնարկից առաջ «Անկախին» հայտնել էր, որ լավ արդյունք կհամարվի, եթե մերոնք տեղ զբաղեցնեն 32 լավագույնների շարքում, սակայն դա չստացվեց: Խոցասուսերակիր Արթուր Խոջոյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Իսկ Ռոբերտ Խաչատրյանը թեև դուրս եկավ 1/32 եզրափակիչ, սակայն այստեղ նա անհաջողության մատնվեց: 1/32 եզրափակչում պարտություն կրելով պայքարից դուրս մնաց նաև ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply