Դեվիդ Բեքհեմը վարձավճարով կխաղա «Միլանում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2009 15:04

դեյվիդ բեքհեմԻտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վարձակալել է «Լոս Անջելես Գելակսի» թիմի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին: Կողմերն այդ մասին երեկ համաձայնագիր են ստորագրել:

Բեքհեմը Իտալիայում հանդես կգա մինչև 2010-ի մրցաշրջանի ավարտը: Ըստ այդ պայմանագրի ֆուտբոլիստին թույլատրվելու է խաղալ Անգլիայի հավաքականի կազմում: Ամերիկյան ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թիմ Լեյվեկեն հայտնել է, որ ինքը ըմբռնումով է մոտենում Բեքհեմի ֆուտբոլի Անգլիայի հավաքականում խաղալու հարցին:

Բեքհեմը նախորդ մրցաշրջանում ևս վարձավճարով խաղացել էր «Միլանի» կազմում և գերազանց տպավորություն էր թողել:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply