Փրկարարին ազատել են աշխատանքից խեղդվողին փրկելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2012 12:57

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում աշխատանքից ազատել են մի փրկարարի, որը փորձել է փրկել խեղդվողին` հեռանալով իրեն վստահված լողափնյա հատվածից:

21-ամյա Թոմաս Լոպեսը Հալլանդեյլ լողափում հերթապահում էր, երբ նրան հայտնեցին, որ ծովի չհսկվող տարածքում մարդ է խեղդվում:

«Ես չէի կարող մերժե»,- ասում է երիտասարդը:

Իսկ նրա ղեկավարները համարում են, որ Լոպեսը խախտել է կանոնակարգն ու վտանգի ենթարկել իր հսկողության տակ գտնվող լողափին հանգստացողների կյանքը: Ի նշան նման որոշման դեմ բողոքի, առնվազն 2 ուրիշ փրկարարներ ազատվել են աշխատանքից:

«Դա նյութական պատասխանատվության հարց է, մենք չենք կարող դուրս գալ մեր պաշտպանության տարածքից»,- ասել է  փրկարարական ընկերության ներկայացուցիչը:

Երիտասարդը չի զղջում ազատվելու համար և կատարվածը որակել է`  ծիծաղելի որոշում:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply