Հանձնաժողով.«Ֆուկուսիմայի» վթարի համար մեղավոր են մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2012 12:38

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի 2011-ի վթարի պատճառը մարդկային գործոնն է: Նման եզրակացություն է կատարել Ճապոնիայի  խորհրդարանական հանձնաժողովը: Ֆուկուսիմայի աղետը բնական չէր, այլ տեխնածին: Ատոմակայանը պատրաստ չէր ոչ ուժեղ երկրաշարժին, ոչ էլ ցունամիին: Պատասխանատու կառույցները համապատասխան միջոցներ չեն կիրառել կայանի ու դրա շուրջ բնակվող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

Հանձնաժողովը քննադատել է TEPCO օպերատոր ընկերության գործողություններն ու նշել, որ ԱԷԿ-ում կատարվածի մասին օբյեկտիվ տեղեկատվություն չի եղել:

Ճապոնիայի ԱԷԿ-ում կատարված վթարը ստիպել է  երկրին վերանայել ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Ավելի քան մեկ տարի երկրում  կանգնեցվել էին ատոմային ռեակտորները: Եվ միայն հուլիսի 5-ին գործարկվեց վթարից հետո առաջին ԱԷԿ-ը:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply