Գյումրիում ավտոմեքենան բախվել է տնակին մեկ հոգի մահացել է կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2012 12:47

Հուլիսի 4-ին, ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ “Օպել Վեկտրա” մակնիշի 20 ՕՕ 723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ ծնված  Լևոն Թոփչյան ) բախվել է տնակին, ինչի հետեվանքով Լևոն Թոփչյանը և  ուղևոր Մ. Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարները մեքենայից դուրս են բերել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Լ.Թոփչյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Դիտվել է 1901 անգամ:
Print Friendly

Leave a Reply