Երկիրը` լեզվական հեղափոխության նախաշեմին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2012 12:19

Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներ են ելել հազարավոր քաղաքացիներ, որոնք դեմ են, որ ռուսաց լեզուն լայն իրավունքներ ստանա` կիրառվի մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում ու պետական կազմակերպություններում:

Երեկ բախում է տեղի ունեցել  ուկրաիներենի պաշտպանների  ու Կիևի  ոստիկանության  հատուկ ստորաբաժանումների միջև: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար նրանք կիրառել են արցունքաբեր գազ, չնայած նրանց մեջ են եղել պատգամավորներ, այդ թվում և հայտնի մարզիկ Վիտալի Կլիչկոն:

Ժողովրդական զանգվածների դժգոհության պատճառը ուկրաինական խորհրդարանի կողմից լեզվի մասին օրենքի ընդունումն է, որը էականորեն սահմանափակում է ուկրաիներենի իրավունքներն ու երկրորդ պետական լեզուն ընդունելու նախապայմաններ ստեղծում:

Վիճելի օրենքի վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունից ազատվելու ու այն չստորագրելու նպատակով խորհրդարանի բանախոս Վլադիմիր Լիտվինը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply