Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն աշխարհում 16-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2009 15:09

Լիլիթ ՄկրտչյանՇախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում մեր շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է, որը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի 2-րդ խաղատախտակի առջև հանդես եկած և արծաթե մեդալի արժանացած մարզուհու անհատական գործակիցն է` 2492: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 2487 վարկանիշով 18-րդն է, իսկ Լիլիթ Գալոյանը,2366 վարկանիշով, 94-րդն է:

Աղյուսակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը (2680): Երկրորդը Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն է (2595), իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինուհի Հո Հիֆանը (2588):

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply