Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 5, 2012 12:16
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր` ի նշնավորումն 1995թ.-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության՝ երկրի հիմնական օրենքի ընդունման: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ այդ օրը ոչ աշխատանքային է:
Հետագայում առաջացավ Սահմանադրությունը լրամշակելու անհրաժեշտություն: Նման երկու փորձ կատարվեց, որոնցից առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն, տապալվեց: Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին: Արդյունքում` երկրի հիմնական օրենքը վերանայվեց, ամրագրվեցին մի շարք նոր ենթահոդվածներ, հստակեցվեցին իշխանության թևերի հավասարակշռման և զսպման մեխանիզմները: Անփոփոխ մնացին 117 հոդվածներից բաղկացած Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Երկրորդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Սահմանադրության 114-րդ հոդվածն արգելում է փոփոխման ենթարկել առաջին, երկրորդ և 114-րդ հոդվածները:






Facebook
Tweet This
Email This Post
