ԱՄՆ-ն առաջինն աշխարհում օրինականացրել է օրգանների գնումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2012 11:26

Դաշնային դատարանը մի օրենք է ընդունել, որի համաձայն, լեյկոզով հիվանդները կարող են  դոնորից վիրահատության համար անհրաժեշտ ոսկրածուծ գնել 3000 դոլարով:

ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որն օրինականցրել է օրգանների գնումը` հանուն մահացու հիվանդների փրկության:

Գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը վերջնականապես հաստատել է դաշնային դատարանի որոշումը, որը դեռևս 2011-ի վերջին էր առաջ քաշվել: Որոշման համաձայն, լեյկոզով հիվանդներն (ոսկրածուծի քաղցկեղ) այսուհետ կարող են փոխպատվաստման համար   անհրաժեշտ կենսաբանական նյութ գնել: Դատական ինստանցիան նույնիսկ սահմանել է նման գործարքի գինը`  3000 դոլար և պայման դրել, որ բժիշկները պետք է  կիրառեն նորագույն` մակերեսամերձ աֆերզիս պրոցեդուրան, որի ընթացքում տեղի է ունենում արյան ու ոսկրածուծի  բաղադրիչների արտամարմնային անջատում:  Այս տեխնիկայի շնորհիվ բժիշկները կկարողանան ոսկրածուծի նյութն անմիջականորեն մարդու արյունից ստանալ. ավելի վաղ ցավոտ  պունկցիա էր կատարվում ասեղներով, ազդոսկրից:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply