Սուքիաս Ավետիսյանը կհամալրի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | հուլիսի 4, 2012 17:35

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ի նիստում  կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Ավետիսյանին տալու մասին:

Այս որոշման համար հիմք է հանդիսացել Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի հուլիսի 3-ի արձանագրությունը, ինչպես նաև ՀՀԿ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Հարությունյանի ինքնաբացարկի մասին դիմումը:

Դիտվել է 1400 անգամ:

Leave a Reply