Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը երրորդ փուլով շարունակում է Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման ֆինանսավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2012 17:33
“Հայաստան”համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների, շարունակում է ֆինանսավորել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգումը:
2010-ից սկսած հիմնանորոգվել են հիվանդանոցի ծնարանային–վիրահատական եւ հետծննդյան բաժանմունքները: Այս տարվա մայիսին բարերարների խումբը` Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Շիրինյանի գլխավորությամբ, այցելեց ծննդատուն ծանոթանալու կատարված աշխատանքներին, որից հետո ստանձնեց հետծննդյան բաժանմունքի եւս երեք հիվանդասենյակների նորոգումը:
Հիվանդանոցը 27 տարի է, ինչ սպասարկում է Աբովյան քաղաքի եւ շրջակա 20 գյուղերի բնակիչներին: Գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` բաժանմունքներն արդիականացման խիստ կարիք ունեին, եւ այսօր բուժծառայություններն այստեղ մատուցվում են պատշաճ մակարդակով:
ՙՄեր ցանկությունն է, որ Հիմնադրամի բարերարները, ինչպես տեր եւ տիկին Նիկողոսյաները, անձամբ այցելեն իրենց հովանավորած ծրագրեր եւ որոշեն, թե որքանով է արդյունավետ տվյալ հաստատությունում նոր ծրագրերի նախաձեռնումը: Նման մոտեցումը բխում է եւ° Հիմնադրամի, եւ° հովանավորող կողմի շահերից, քանի որ շահագործողին եւս պարտավորեցնում է խնամքով շահագործել եւ պահպանել բարենորոգ կառույցը՚,- մեկնաբանում է “Հայաստան”հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
“Հայաստան”համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
