Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մասնակցությամբ խաղերի մրցավարները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2009 15:31

գնդակՈրոշվել են այն մրցավարները, ովքեր սպասարկելու են ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի (մինչև 21 տարեկաններ) մասնակցությամբ առաջիկա խաղերը: Մերոնք նոյեմբերի 14-ին և 17-ին մրցելու են Էստոնիայի և Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ:

Նոյեմբերի 14-ին կայանալիք մեր երկրի և Էստոնիայի հավաքականի հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական բրիգադը` Իգոր Եգորովի գլխավորությամբ: Նրան կօգնեն Վլադիսլավ Խոդեևը և Իլյա Բարիշնիկովը: 4-րդ պաշտոնյան է` Ալեքսեյ Կովալյովը:

Նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադեկ Պրիհոդան: Նրա օգնականներն են Էմիլ Ուբիաշը և Մարտին Վեչերան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Ռադեկ Կոցիանը: Բոլոր մրցավարներն էլ Չեխիայից են:

Դիտվել է 2172 անգամ:
Print Friendly

Leave a Reply